Ինտերն ու Միլանը, հնարավոր է,  չլինեն PES 21-ում

Ինտերն ու Միլանը, հնարավոր է, չլինեն PES 21-ում

10/07/2020 - 00:48

Ճապոնական հանրահայտ «Konami» ընկերությունը, որն արտադրում է աշխարհահչռակ ֆուտբոլային PES վիդեոխաղը, տեղեկացրել է, որ երկու իտալական ակումբներ՝ «Միլանը» և «Ինտերը», զրկվել են անդորրագրից։

Կազմակերպության պաշտոնական կայքը հստակեցրել է, որ տեղի ունեցածը ոչ մի կերպ ազդեցություն չի ունենալու PES 20 տարբերակի վրա, սակայն նշել է, որ վիդեոխաղի հետագա մյուս տարբերակներում ակումբները կփոխարինվեն ոչ իրական ակումբներով, ինչես հաճախ պատահում է այլ բազմաթիվ ակումբների հետ։

«Konami» ընկերությունը Ա սերիայի հետ համագործակցության մասին հայտարարել էր 2019 թվականին, ինչի շնորհիվ PES 2020 տարբերակում իտալական բոլոր ակումբները ներկայացված էին պաշտոնական անվանումներով, լոգոներով և մարզադաշտերով

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023