Ինտերն Ուդինեզեի դեմ հանդիպմանը կկրի Տրանսֆորմերների տարբերանշանով մարզաշապիկ 📷

Ինտերն Ուդինեզեի դեմ հանդիպմանը կկրի Տրանսֆորմերների տարբերանշանով մարզաշապիկ 📷

06/12/2023 - 17:19

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ կմրցի «Ուդինեզեի» դեմ։

Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, «ներաձուրիներն» այդ հանդիպմանը կմասնակցեն ամերկյան աշխարհահչռակ «Տրանսֆորմերները» ֆիլմաշարհի տարբերանշանով մարզաշապիկով։

Այն կփոխարինի Paramount+-ի տարբերանշանին, որը միլանյան ակումբի տիտղոսային հովանավորն է։

Այդ կերպ Paramount+-ը ցանկանում է գովազդել «Տրանսֆորմերների» նոր ֆիլմը, որը դեկտեմբերի 8-ից հեռարձակվելու է ամերիկյան հեռուստաընկերության եթերով։

Հաղորդվում է, որ «Ինտերն» այդ մարզաշապիկները սահամանափակ քանակով հանելու է վաճառքի, որից ստացված եկամուտն օգտագործվելու է բարեգործական նպատակով և փոխանցվելու է Միլանի հիվանդանոցներից մեկի մանկական բաժանմունքում բուժվող երեխաների ծախսերը հոգալու համար։

Հավելենք, որ «Ինտեր» – «Ուդինեզե» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 23:45-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023