Ինտերը շարունակում է հաղթարշավն` առավելության հասնելով նաև Էմպոլիի նկատմամբ 🎥

Ինտերը շարունակում է հաղթարշավն` առավելության հասնելով նաև Էմպոլիի նկատմամբ 🎥

24/09/2023 - 17:27

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Էմպոլիի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիները» հաղթեցին 1:0 հաշվով։

Սիմոնե Ինձազգիի թիմին հաղթանակ պարգևեց 51-րդ րոպեին Ֆեդերիկա Դիմարկոյի խփած գոլը։

«Ինտերը» հաղթել է Ա սերիայի մեկնարկային 5 խաղերում էլ և վաստակած 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Էմպոլին» էլ պարտվել է բոլոր խաղերում է և եզրափակում է մրցաշարային աղյուսակը` զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը։

Տոսկանական ակումբը ոչ միայն պարտվել է բոլոր խաղերում, այլև չի խփել որևէ գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023