Ինտերը մերժել է Բարսելոնայի առաջին առաջարկը

Ինտերը մերժել է Բարսելոնայի առաջին առաջարկը

23/03/2020 - 11:39

Ինչպես գիտեք, «Բարսելոնան» լրջորեն մտադիր է ուժեղացնել կենտրոնական հարձակվողի գոտին։ Այդ գոտու համար կատալոնական ակումբը մտադիր է ձեռք բերել «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագորղ Նիկոլո Սկիրան, «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին առաջին առաջարկն է արել միլանյան ակումբին։ Կատալոնացիները խաղացողի տրանսֆերի դիմաց առաջարկել են 70 մլն եվրո, ինչպես նաև կիսապաշտպան Արթուրո Վիդալին ու պաշտպան Նելսեոն Սեմեդուին, սակայն «ներաձուրինեը» մերժել են այդ առաջարկը։ Նշվում է, որ «բլաուգարանասը» խաղացողին պատրաստ է տարեկան վճարել 10 մլն եվրո աշխատավարձ։

«Ինտերը» խաղացողի դիմաց ցանկանում է ստանալ 111 մլն եվրո, որը նշված է խաղացողի հրաժարագինն է։ Այդ հրաժարագինը գործել է սույն թվականի հունիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածի համար։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023