Իկարդին մերժել է ԱՊԼ-ն ներկայացնող ակումբի առաջարկը

Իկարդին մերժել է ԱՊԼ-ն ներկայացնող ակումբի առաջարկը

03/07/2022 - 12:41

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա փարիզյան ակումբից։

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, արգենտինացի ֆուտբոլիստը չի մտնում փարիզյան ակումբի ղեկավարության ծրագրերում և ցանկանում են վաճառել նրան։

Աղբյուրի փոխանցմամբ` 29-ամյա հարձակվողն առաջարկ է ունեցել «Վուլվերհեմպտոնից», սակայն, այն մերժել է։

Հավելենք, որ Մաուրո Իկարդին ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2019 թ. սեպտեմբերից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 92 հանդիպում` դառնալով 38 գոլի և 10 գոլայի փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023