Թրիլեր Լոնդոնում. Արսենալը 11-մետրանոցներով հաղթեց Պորտուին` դուրս գալով ՉԼ 1/4 եզրափակիչ 🎥

Թրիլեր Լոնդոնում. Արսենալը 11-մետրանոցներով հաղթեց Պորտուին` դուրս գալով ՉԼ 1/4 եզրափակիչ 🎥

13/03/2024 - 02:50

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Պորտուի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում պորտուգալական ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։

Պատասխան հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում «զինագործները» հաղթեցին նույն 1:0 հաշվով։

Միկել Արտետայի թիմի կազմից 41-րդ րոպեին աչքի ընկավ Լեանդրո Տրոսարը։

Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որն ավարտվեց լոնդոնյան ակումբի հաղթանակով։

Այսպիսով, «Արսենալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023