Թյուրամը հերոսանում է`  կարևոր հաղթանակ պարգևելով Ինտերին Բենֆիկայի դեմ խաղում🎥

Թյուրամը հերոսանում է` կարևոր հաղթանակ պարգևելով Ինտերին Բենֆիկայի դեմ խաղում🎥

04/10/2023 - 09:28

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Բենֆիկայի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց 62-րդ րոպեին Մարկուս Թյուրամի խփած միակ գոլը։

Այսպիսով, Սիմոնե Ինձզագիի թիմը հաղթեց 1:0 հաշվով։

Նշենք, որ «Ինտերի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։

Այս խմբում կայացել է ևս հանդիպում.

«Զալցբուրգ» 0:2 «Ռեալ Սոսիեդադ»

D խմբի մրցաշարային աղյուսակը 2-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. «Ռեալ Սոսիեդադ» – 4 միավոր
  2. «Ինտեր» – 4
  3. Զալցբուրգ» – 3
  4. «Բենֆիկա» – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023