Ըմբշամարտի ԵԱ. այսօր պայքարը կսկսեն ևս 3 հայ ըմբիշներ

Ըմբշամարտի ԵԱ. այսօր պայքարը կսկսեն ևս 3 հայ ըմբիշներ

02/04/2022 - 11:25

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մոտենում է ավարտին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Այսօր` ապրիլի 2-ին, մրցագորգ դուրս կգան ևս 3 հայ ըմբիշներ` Գևորգ Ղարինայնը (մինչև 60 կգ քաշային կարգ), Սլավիկ Գալստյանը (մինչև 67 կգ) և Կարապետ Չալյանը (մինչև 82 կգ)։

Նշենք, որ մեր բոլոր ըմբիշներն էլ պայքարն սկսելու են 1/8 եզրափակիչից։

Հավելենք, որ այսօր մեդալների համաը կպայքարեն նաև մեր մյուս 3 ըմբիշները` Ռուդիկ Մկրտչյանը (մինչև 55 կգ), Հրաչյա Պողոսյանը (մինչև 63 կգ) և Մալխաս Ամոյանը (մինչև 77 կգ)։

Հիշեցնենք, որ Մկրտչյանն ու Պողոսյանը պայքարելու են բրոնզե մեդալի համար, իսկ Ամոյանը եզրափակիչում կգոտեմարտի թուրք ըմբիշ Յուսուֆ Էմրե Բաշարի դեմ։

Վռորոշ գոտեմարտերը կայանալու են Երևանի ժամանակով 20:00-23:00-ի ընթացքում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Լուսանկարը` Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023