Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականի  վերջնական դիրքը մեդալային և թիմային հաշվարկում

Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականի վերջնական դիրքը մեդալային և թիմային հաշվարկում

25/09/2023 - 13:36

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Աշխարհի առաջնության արդյունքներով Հայաստանի հավաքականը նվաճեց 5 մեդալ` 1 արծաթե և 4 բրոնզե։

Աշխարհի առաջնության փոխչեմպիոն դարձավ Արթուր Ալեքսանյանը (97 կգ, հունահռոմեական ոճ), իսկ բրոնզե մեդալ նվաճեցին Մալխաս Ամոյանը (77 կգ, հունահռոմեական ոճ), Արսեն Հարությունյանը (57 կգ, ազատ ոճ), Վազգեն Թևանյանը (65 կգ, ազատ ոճ) և Արման Անդրեասյանը (70 կգ, ազատ ոճ)։

Հայաստանի ըմբշամարտի հավաքականը մեդալային հաշվարկում Ուկրաինայի հետ կիսեց 16-17-րդ հորիզոնականները։

Մեդալային հաշվարկում հաղթող դարձավ Ճապոնիայի հավաքականը, որը նվաճեց 12 մեդալ` 6 ոսկի, 3 արծաթ և 3 բրոնզ։

Նշենք, որ ճապոնացիներն իրենց բոլոր ոսկե մեդալները նվաճել կանանց պայքարում։

Հավելենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է 5-րդ, իսկ ազատ ոճի հավաքականը` 7-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023