Էրիկ Տեն Հագը Մանչեսթեր Յունայթեդի պատմության առաջին ճաղատ գլխավոր մարզիչն է

Էրիկ Տեն Հագը Մանչեսթեր Յունայթեդի պատմության առաջին ճաղատ գլխավոր մարզիչն է

22/04/2022 - 17:03

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թ. հուլիսի 1-ից Էրիկ Տեն Հագը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը։

Այդ նշանակումով 52-ամյա մասնագետը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչների շարքում յուրահատուկ «նվաճման» է հասել։

Բանն այն է, որ Տեն Հագը դարձել է մանկունյական ակումբի պատմության առաջին ճաղատ մարզիչը։

Այդ հարցում հոլանդացի մասնագետի հետ կարող էր «մրցել» միայն Ուիլֆ Մաքգինեսը, ով 1969 թ. «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու պահին մազերով է եղել, սակայն հետագայում սափրել է գլուխը` դառնալով ճաղատ։

Հավելենք, որ Էրիկ Տեն Հագի ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կնքված պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023