Էրիկսենն առաջարկներ  է ստացել Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներից

Էրիկսենն առաջարկներ է ստացել Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներից

16/01/2022 - 17:45

«Ինտերի» նախկին կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, հնարավոր է, շուտով վերադառնա Պրեմիեր լիգա։

Ինչպես տեղեկացնում է The Times-ը, 29-ամյա ֆուտբոլիստն առաջարկներ է ստացել Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներից ու բացառված չէ, որ Էրիկսենն արդեն առաջիկա օրերին պայմանագիր կնքի դրանցից մեկի հետ։

Նշվում է, որ դանիացի կիսապաշտպանն առաջարկներ ունի նաև եվրոպական այլ երկրներից, սակայն նա մտադիր է վերադառնալ Անգլիա։

Հիշեցնենք, որ Քրիստիան Էրիկսենը Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրում կայացած Դանիա – Ֆինլանդիա (0:1) հանդիպման ժամանակ ուշագնաց եղավ։

Դանիացի ֆուտբլոստի մոտ սրտի կանգ էր արձանագրվել. հետագայում նրա վրա սրտի աշխատանքը ստուգող սարք` դեֆիբիլիատոր տեղադրեցին։

Քանի որ Ա սերիայի կանոնադրությունը թույլ չի տալիս ֆուտբոլիստներին հանդիպումների մասնակցել այդ սարքով, «Ինտերը» ստիպված էր 2021 թ. դեկտեմբերին խզել գործող պայմանագիրն Էրիկսենի հետ։

Հավելենք, որ Էրիկսենն անգլիական Պրեմիեր լիգա խաղալու փորձ արդեն ունի։ Նա 2013-2020 թթ. հանդես է եկել «Տոտենհեմի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 305 հանդիպում` դառնալով 69 գոլի և 90 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023