Էրիկսենը լուսանկար է հրապարակել հոսպիտալից 📸

Էրիկսենը լուսանկար է հրապարակել հոսպիտալից 📸

15/06/2021 - 11:54

Դանիայի հավաքականի և «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը Instagram-ի իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել` գրելով հետևյալը.

«Ողջույն բոլորին։ Շնորհակալ եմ բոլորիցդ ջերմ ու հետաքրքիր նամակների համար ողջ աշխարհից։ Դրանք շատ մեծ նշանակություն ունեն իմ և ընտանիքիս համար։

Ինձ մոտ ամեն ինչ կարգին է այս պայմաններում։ Դեռ պետք է որոշ հետազոտություններ անցնեմ, սակայն ես ինձ լավ եմ զգում։

Այժմ ես երկրպագելու եմ Դանիայի հավաքականին և տղաներին։ Խաղացեք ողջ Դանիայի համար։

Ձեր` Քրիսիտիան»,- գրել է 29-ամյա կիսապաշտպանը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Եվրո-2020-ի շրջանակում կայացած Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման 42-րդ րոպեին Էրիկսենը, առանց որևէ պայքարի ու բախման, վայր ընկավ ու ուշագնաց եղավ, ինչից հետո հանդիպումը երկար ժամանակով դադարեցվել էր, սակայն, ի վերջո, բժիշկները նրան օգնություն ցույց տվեցին, քթին արհեստական շնչառության սարք դնելով, պատգարակի վրա տարան նրան մարզադաշտից դուրս, ինչից հետո անմիջապես հոսպիտալացրին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023