Պաշտոնական․ Զլատանը երկարաձգեց պայմանագիրը Միլանի հետ

Պաշտոնական․ Զլատանը երկարաձգեց պայմանագիրը Միլանի հետ

23/04/2021 - 00:22

Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է պայմանագիրը շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 39-ամյա հարձակվողը, նոր պայմանագրի համաձայն, ակումբում կմնա մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զլատանի աշխատավարձն այժմ կդառնա 7 մլն եվրո։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023