Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում պատժել Սուպերլիգային միացած ակումբներին

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում պատժել Սուպերլիգային միացած ակումբներին

21/04/2021 - 23:55

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան խոսել է Սուպերլիգային միացած «Ինտերի», «Միլանի» և «Յուվենտուսի» նկատմամբ հավանական պատժամիջոցներ կիրառելու մասին․

«Մենք խստորեն պաշտպանել ենք ֆուտբոլի համաշխարհային օրենքներն ու արժեքները։ Կարծում եմ՝ ամեն ինչ վերադարցավ իր բնականոն հունին, սակայն պետք է մտածել, որ ինչ-որ բան այն չէ։

Անհրաժեշտ են միջոցներ և գործողություններ ձեռնարկել, որպեսզի համակարգից դուրս գալու մյուս բոլոր փորձերը կանխվեն։ Ես այդ երեք ակումբների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ պայմանավորված հանդիպումներ չունեմ, ոչ մի դատավարություն կամ նման տեսակի այլ բաներ չեն լինելու։

Մենք իրավասու պատժել մի գաղափարի համար, որն այդպես էլ չի իրագործվել»,- նշել է Գրավինան, ում խոսքերը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլայի կայքը։

Հիշեցնենք, որ «Միլանն» ու «Ինտերն» արդեն պաշտոնապես լքեն են Սուպերլիգան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023