Զիդան․ «Ազարը վերադարձավ, սակայն նրան ժամանակ է պետք»

Զիդան․ «Ազարը վերադարձավ, սակայն նրան ժամանակ է պետք»

01/01/2021 - 14:33

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի «Էլչեի» դեմ կայացած արտագնա խաղից հետո (1։1), Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է, այսպես կոչված, «արդյունաբերական» փոփոխությունների մասին։ Խոսքը, մասնավորապես, բելգիացի հարձակվող Էդեն Ազարի մասին է, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից։

«Ազարը վերադարձավ, սակայն նրան ժամանակ է պետք։ Էդենին անհրաժեշտ է խաղալ։ Սա այն դեպքն է, երբ հարկավոր է քայլ առ քայլ հասնել ցանկալի արդյունքի», ասել է Զիդանը։

Հիշեցնենք, որ «Էլչեի» դեմ խաղում 29-ամյա հարձակվողը խաղադաշտ մտավ 77-րդ րոպեին՝ փոխարինելով Լուկաս Վասկեսին և աչքի չընկավ արդյունավետ գործողություններով։

Վերջերս իտալացի հայտնի մասնագետ Ֆաբիո Կապելոն, խոսելով մարզչական աշխատանքի կարևորության մասին, նշել էր Զիդանի անունը՝ որպես մարզիչ, ով կարողանում է փոփոխություններով բեկել խաղի ընթացքը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023