Զիդանը տեղյակ էր, որ Կուրտուան պատրաստ չէ հանդիպմանը, սակայն նրան խաղալու հնարավորություն տվեց

Զիդանը տեղյակ էր, որ Կուրտուան պատրաստ չէ հանդիպմանը, սակայն նրան խաղալու հնարավորություն տվեց

04/10/2019 - 14:22

Երեքշաբթի օրը Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում անակնկալ ոչ-ոքի ՝ 2։2 խաղաց բելգիական «Բրյուգեի» հետ։

Ըստ իսպանական mundo deportivo պարբերականի՝ «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան դեռևս խաղից առաջ ուներ առողջական խնդիրներ։

Աղբյուրի համաձայն՝ դարպասապահը դեռ այդ օրը առավոտյան և կեսօրին ցավեր է ունեցել ստամոքսի շրջանում, սակայն ամեն գնով ցանկանացել է դաշտ դուրս գալ։ Սերուցքայինների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը տեղյակ էր այդ մասին և չի ցանկացել, որ բելգիացի դարպասապահը մասնակցի հանդիպմանը, բայց Տիբոյի ճնշմումների արդյունքում, համաձայնեց խաղադաշտ դուրս բերել նրան։

Արդյունքում Կուրտուան առաջին խաղակեսում բաց թողեց 2 գնդակ և փոխարինվեց Զիդանի կողմից։ Խաղից հետո հայտնի դարձավ, որ Կուրտուան փոխարինվել է ստամոքսի շրջանում ցավերի և գլխապտույտի պատճառով։ Հետագայում հայտնի դարձավ նաև, որ Կուրտուան ցավերի պատճառով չի կարողացել վարել նույնիսկ իր մեքենան։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023