Դրամա Շոտլանդիայում! «Սելթիկը» վերջին տուրում հաղթեց «Հարթին»` դառնալով 56-ակի չեմպիոն 🎥
«Սելթիկը» պատմության մեջ 56-րդ անգամ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն։
Պրեմիերշիփի վերջին` 38-րդ տուրում Գլազգոն ներկայացնող ակումբը 3:1 հաշվով հաղթեց «Հարթին»։
Մարտին Օ’Նիլի գլխավորած թիմը հաղթանակը կորզեց 87-րդ րոպեին Դայզեն Մաեդայի խփած գոլի շնորհիվ, որն առաջ մղեց իր թիմին։ «Կելտերից» աչքի ընկան նաև Առնե Էնգելսն ու Կալամ Օսմանդը։
Էդինբուրգը ներկայացնող ակումբից 43-րդ րոպեին հաշիվը բացել էր Լոուրենս Շենքլենդը։
«Սելթիկը» հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 82-ի, մրցաշարային աղյուսակում շրջանցեց հենց «Հարթին»` դառնալով երկրի չեմպիոն։
«Սելթիկը» նվաճեց նաև Չեմպիոնների լիգայի ուղեգիր ու պայքարը կսկսի որակավորման փլեյ-օֆֆ-ից։
«Հարթը» 80 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։ Էդինբուրգյան ակումբը նույնպես կխաղա Չեմպիոնների լիգայում` պայքարն սկսելով որակավորման երկրորդ փուլից։
Հավելենք, որ 2025թ. հոկտեմբերից ի վեր «Սելթիկը» Պրեմիերշիփի առաջին տեղում եղել է ընդամենը 1 օր, իսկ «Հարթը»` 226։
1986 թվականից սկսած Շոտլանդիայում չեմպիոն են դարձել միայն երկու ակումբ` «Սելթիկը» և «Ռեյնջերսը»։ Այդ ակումբներից բացի, վերջին անգամ միայն Սըր Ալեքս Ֆերգյոսնի գլխավորած «Աբերդինին» հաջողվել չեմպիոն դառնալ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml