Դրամա ԵԼ-ի C խմբում. Բետիսը լքեց պայքարը` պարտվելով Ռեյնջերսին 🎥

Դրամա ԵԼ-ի C խմբում. Բետիսը լքեց պայքարը` պարտվելով Ռեյնջերսին 🎥

15/12/2023 - 12:26

Եվրոպա լիգայի վերջին` 6-րդ տուրում դեկտեմբերի 14-ին կայացան C խմբի հանդիպումները։

«Բետիսը», որը վերջին տուրից առաջ գլխավորում էր խմբի մրցաշարային աղյուսակը, «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում մրցեց «Ռեյնջերսի» դեմ։

Առաջին խաղակեսը կողմերն անցկացրին գերակտիվ պայքարում և նախքան ընդմիջում փոխանակվեցին խփած երկուական գնդակով։

«Ռենջերների» կազմից աչքի ընկան Աբդալա Սիման ու Սիրիլ Դեսերսը, իսկ անդալուսական ակումբի կազմից լուսատախտակին հավասար հաշիվ վառեցին Խուան Միրանդան ու Այոզե Պերեսը։

Երկրորդ խաղակեսում Ֆիլիպ Կլեմանի թիմը, ամեն դեպքում, կարողացավ հաղթանակ կորզել. 78-րդ րոպեին հերոսացավ Կեմար Ռուֆը։

«Ռեյնջերսը» համառ և գոլառատ պայքարում հաղթեց 3:2 հաշվով։

Զուգահեռաբար էլ «Սպարտա Պրահան» հյուրընկալվելիս մրցեց «Արիս Լիմասոլի» դեմ։

Դեռ առաջին կեսում հյուրերը վճռեցին հանդիպման ելքն ու երեք գնդակ ուղարկեցին Վանա Ալվեսի պաշտպանած դարծասը։

Չեխական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Վելկո Բիրմանչևիչը, մեկ գոլ էլ խփեց Յան Կուխտան։

Երկրորդ խաղակեսում կիպրացիները կարողացան հետ բերել միայն մեկ գնդակ. հեղինակության գոլը խփեց Լեո Բենգթսոնը։

«Սպարտան» հաղթեց 3:1 հաշվով։

C խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Ռեյնջերս» – 11 միավոր
  2. «Սպարտա Պրահա» – 10
  3. «Բետիս» – 9
  4. «Արիս» – 4

Այսպիսով, այս խմբից «Ռեյնջերսը» նվաճեց Եվրոպա լիգայի 1/8, իսկ «Սպարտան»` 1/16 եզրափակիչի ուղեգիր, «Բետիսը» հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում, իսկ «Արիսը» դուրս մնաց եվրագավաթային հետագա պայքարից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023