Դրամա Բրատսիլավայում.  Բազելը 11-մետրանոնցներով հաղթեց Սլովանին🎥

Դրամա Բրատսիլավայում. Բազելը 11-մետրանոնցներով հաղթեց Սլովանին🎥

17/03/2023 - 00:52

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բազելը» Բրատիսլավայում հյուրընկալվելիս մրցեց «Սլովանի» դեմ։

Նշենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։

Պատասխան հանդիպմանը տանտերերը շոկային մեկնարկ էին պատրաստել և արդեն 17-րդ րոպեին երկու գնդակի առավելություն ստացան. աչքի ընկան Մալիկ Աբուկբակարին և Յուրայ Կուցկան։

Նախքան ընդմիջում այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդ խաղակեսում արդեն Շվեյցարիայից ժամանած հյուերն ունեին խաղային լուրջ առավոլություն, որոնց հաջողվեց փրկել այս խաղը։

Նախ 53-րդ րոպեին աչքի ընկավ Ռիկարդո Կալաֆիորին, ապա 90+3-րդ րոպեին` Զեկի Ամդունին։

Հանդիպման հիմանական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, որը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

Լրացուցիչ ժամանակը հիմնականում անցավ հավասար պայքարում, որի ընթացքում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին, ինչը նշանակում էր, որ կողմերը հաղթողին պարզելու համար պետք է 11-մետրանոցներ իրացնեն։

«Վիճակախաղում» ավելի դիպուկ գտնվեցին «Բազելի» ֆուտբոլիստները` հաղթելով 4:1 հաշվով։

Նշենք, որ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը` փոխարինման դուրս գալով 97-րդ րոպեն։

Հավելենք, որ Բարսեղյանը չկարողացավ դիպուկ իրացնել հետխաղյա 11-մետրանոցի իր հարվածը. հյուրերի դարպադապահ Մարվին Հիթցը հետ մղեց գնդակը։

Այսպիսով, «Բազելը» հաղթեց 11-մետրանոցներով և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023