Մալդինիների սերնդի շարունակությունը. Դանիել Մալդինին առաջին գոլը խփեց Միլանի կազմում🎥

Մալդինիների սերնդի շարունակությունը. Դանիել Մալդինին առաջին գոլը խփեց Միլանի կազմում🎥

25/09/2021 - 18:26

Իտալական Ա սերիայի 6-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցում է «Սպեցիայի» դեմ։

Հանդիպման 48-րդ րոպեին «ռոսոներիների» կազմից աչքի ընկավ Դանիել Մալդինին, ով «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի որդին է ու Չեզարե Մալդինիի թոռը։

Չեզարե Մալդինին նույնպես երկար տարիներ հանդեզ է եկել «Միլանի» կազմում։

Հավելենք, որ 19-ամյա կիսապաշտպանը, Ա սերիայի շրջանակում առաջին անգամ հայտնվելով «Միլանի» մեկնարկային կազմում, խփեց իր անդրանիկ գնդակը։

Ընդհանրապես, պաշտոնական մրցաշարերում սա Մալդինիի առաջին գոլն էր միլանյան ակումբի գլխավոր թիմի կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023