Գործարքը կայացած է. Տեն Հագը կգլխավորի Մանչեսթեր Յունայթեդը

Գործարքը կայացած է. Տեն Հագը կգլխավորի Մանչեսթեր Յունայթեդը

19/04/2022 - 14:40

Հոլանդացի մասնագետ Էրիկ Տեն Հագը, 2022/23 մրցաշրջանից սկսած, կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչն ու այդ պաշտոնում կփոխարինի ժամանակավոր պաշտոնակատար Ռալֆ Ռանգնիկին։

Ինչպես հայտնում է հանարահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կարմիր սատանաները» վերջնական համաձայնության են հասել 52-ամյա մասնագետի հետ։

Այժմ կողմերը պատրաստում են պայմանագիրը, որը, ամենայն հավանականությամբ նախատեսված է լինելու կա՛մ մինչև 2025 թ. կա՛մ էլ 2026 թ.հունիսի 30-ը։

Պայմանագիրը ներառելու է նաև այն մեխանիկորեն երկարաձգելու կետ։

Սպասվում է, որ հոլանդացի մասնագետ Միտչել վան դեր Գագը կդառնա Տեն Հագի առաջին օգնականը «Յունայթեդում»։

Էրիկ Տեն Հագը, ով ներկայումս «Այաքսի» գլխավոր մարզիչն է, գործող պայմամագրում ունի հրաժարագնի կետ, որը կազմում է 2 մլն եվրո։

Մանկունյական ակումբը «Այաքսի» հետ դեռևս բանակցում է դրա վճարման կարգի հարցում, սակայն, աղբյուրի փոխանցմամբ, այդ գումարը չի կարող որևէ խնդիր առաջացնել «ՄՅՈՒ»-ի համար։

«Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս չի պատրաստվում Էրիկ Տեն Հագի նշանակման հարցում հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, սակայն, Ռոմանոն հաստստում է, որ 52-ամյա մասնագետն անգլիական ակումբը գլխավորելու վերջնական համաձայնություն է տվել։

Հիշեցնենք, որ Էրիկ Տեն Հագը 2017 թ. դեկտեմբերից մարզում է «Այաքսը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023