Գերմանիայի գավաթ. Հանովերը շոկի ենթարկեց Բորուսիա Մյունխենգլադբախին` ջախջախելով վերջինիս🎥

Գերմանիայի գավաթ. Հանովերը շոկի ենթարկեց Բորուսիա Մյունխենգլադբախին` ջախջախելով վերջինիս🎥

19/01/2022 - 23:28

Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հանովերը» սեփական հարկի տակ մրցեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ «Հանովերի» ֆուտբոլիստները մյունխենգլադբախցիների դարպասն ուղարկեցին 3 անպատասխան գնդակ։

Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Մաքսիմիլան Բայերը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սեբաստիաբ Կերկը։

Այսպիսով, «Հանովերը» 3:0 հաշվով հաղթեց «Բորուսիային» և նվաճեց Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023