Գերազանցվել է Սթոունզի` ԱԱ-ի մեկ խաղում ճշգրիտ փոխանցումների տպավորիչ ռեկորդը 📸
ԱՄՆ-ի ազգային հավաքականի պաշտպան Քրիս Ռիչարդսը մասնակցել է Պարագվայի թիմի դեմ ԱԱ-2026-ի D խմբի առաջին տուրի ամբողջ հանդիպմանը (4:1) և պատմական ռեկորդ գրանցել, հայտնում է ESPN-ը։
Ռիչարդսը դարձել է աշխարհի առաջնությունների պատմության մեջ մեկ խաղում փոխանցումների ճշգրտության ամենաբարձր ցուցանիշ ունեցող ֆուտբոլիստը։
«Քրիստալ Փելասի» պաշտպանի` Պարագվայի դեմ խաղում կատարած բոլոր 83 փոխանցումներն էլ հասել են հասցեատիրոջը։
26-ամյա պաշտպանի` 83 փոխանցումից 57-ը եղել է սեփական կիսադաշտում, 26-ը` մրցակցի։
Սա Մունդիալ-1966-ից ի վեր, երբ սկսել է հավաքվել մրցաշարի վիճակագրական տվյալները, լավագույն ցուցանիշն է։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Անգլիայի հավաքականի պաշտպան Ջոն Սթոունզին, որի` Ֆրանսիայի թիմի դեմ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչի խաղում կատարած բոլոր 71 փոխանցումերն էլ ճշգրիտ էին եղել։
Կարդացե՛ք նաև`
- ԱԱ-2026. Կանադան մեծ դժվարությամբ ոչ-ոքի կորզեց Բոսնիա և Հերցեգովինայից
- ԱԱ-2026. Սեադ Կոլաշինացի անհավանական փրկությունը Կանադայի դեմ խաղում
- ԱԱ-2026. ԱՄՆ-ը փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Պարագվային
- ԱԱ-2026. Հունիսի 13-ի խաղային օրվա անոնսը
- ԱԱ-2026. Կարմիր քարտերի տեղատարափ. Մեքսիկան բացման խաղում հաղթեց 9 ֆուտբոլիստով մնացած ՀԱՀ-ին
- ԱԱ-2026. Հարավային Կորեան կամային հաղթանակ տարավ Չեխիայի նկատմամբ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml