Բորուսիա Դորտմունդը ջախջախեց Կոպենհագենին🎥

Բորուսիա Դորտմունդը ջախջախեց Կոպենհագենին🎥

06/09/2022 - 22:59

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Բորուսիա Դորտմունդը» G խմբի շրջանակում` «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, մրցեց «Կոպենհագենի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում Էդին Թերզիչի թիմն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։

«Իշամեղուների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Մարկո Ռոյսը, Ռաֆայել Գերեյրուն ու Ջուդ Բելինգհեմը։

Նշենք, որ այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում. «Սևիլիան» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023