Բարսելոնան պատրաստ է Ումտիտիից բաժանվել շատ մատչելի գնով

Բարսելոնան պատրաստ է Ումտիտիից բաժանվել շատ մատչելի գնով

14/06/2021 - 11:48

«Բարսելոնան» ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է վաճառել իր պաշտպան Սամուել Ումտիտիին։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կատալոնական ակումբը ֆրանսիացի պաշտպանի վաճառքից ցանկանում է ստանալ 5-10 մլն եվրո գումար։ Այս պարագայում «բլագուգրանասը» չի պատրաստվում լսել 27-ամյա պաշտպանի կարծիքը, ով ցանկանում է մնալ Կատալոնիայի մայրաքաղաքում։

Աղբյուրի փոխանցմամբ` «Բարսելոնայի» ներկայացուցիչները Ումտիտիին տեղեկացրել են, որ պետք է լքի իրենց շարքերը, քանի որ ո՛չ ակումբը, ո՛չ էլ Ռոնալդ Կումանը հույսեր չեն կապում նրա հետ։

Հատկանշական է, որ Սամուել Ումտիտին տարբեր վնասվածքների պատճառով կորցրել է իր տեղը «կապտանռնագույնների» մեկնարկային կազմում, սակայն, դրան զուգահեռ, ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է։

Հիշեցնենք, որ Ումտիտին «Բարսելոնա» է տեղափոխվել 2016 թվականին։ Այդ ժամանակ կատալոնացիները նրա տրանսֆերի դիմաց «Լիոնին» վճարել է 25 մլն եվրո։ Մինչ այս պահը ֆրանսիացի պաշտպանը կատանոկան ակումբի կազմում անցկացրել է 132 հանդիպում` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023