Բարսելոնան դատապարտել է ֆուտբոլիստների աշխատավարձերի վերաբերյալ տվյալների արտահոսքը

Բարսելոնան դատապարտել է ֆուտբոլիստների աշխատավարձերի վերաբերյալ տվյալների արտահոսքը

08/01/2022 - 12:44

Հունվարի 7-ին համացանցում տեղեկություններ հրապարակվեցին «Բարսելոնայի» ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ կապված։

«Բարսելոնան», այդ ամենի հետ կապված, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.

«Ակուկբը որևէ տեղեկութուն չի հայտնել ֆուտբոլիստների աշխատավարձի վերաբերյալ և դրա ծագման աղբյուրն անհայտ է։

Բոլոր դեպքերում, աղբյուրի կողմից հրապարակված աշխատավարձերի չափը սխալ է և չի համապատասխանում իրականությանը։

Ինչ վերաբերում է այդ ցանկի առաջին երեք ֆուտբոլիստներին (խմբ.` Ժերար Պիկե, Սերխիո Բուսկետս և Ժորդի Ալբա), ապա նրանց դեպքում նշված է եղել միայն ֆիքսված գումարը` չնայած դրանք ֆիքսված էլ չեն և երբեք ամբողջությամբ չեն կարող վճարվել։

Կեղծ է նաև այն տեղեկությունը, թե միայն վերոնշյալ երեք ֆուտբոլսիտներն են համաձայնել ամբողջ աշխատավարձի ուշացման կամ հետաձգման։ Ալբան, Բուսկետսն ու Պիկեն համաձայնել են աշխատավարձի կրճատման, երբ նախորդ ամռանը երկարաձգում էին պայամանգիրը։

Մենք կարծում ենք, որ հրապարակված տեղեկությունը սխալ է, ոչ պրոֆեսիոնալ և անազնիվ։ Այն անմիջական կապ ունի մեր ֆուտբոլիստների անձնական տվյալների հետ, որոնք պետք է խիստ գաղտնի պահվեն»,- նշվում է կատալոնական ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Հավելենք, որ, ըստ այդ հրապարակման, «բլաուգրանասի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Ժերար Պիկեն է, ում ֆիքսված` «կեղտոտ» աշխատավարձը կազմում է 28 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023