Բարսան իր երկու ֆուտբոլիստներին հայտնել է, որ խզելու է նրանց պայմանագրերը

Բարսան իր երկու ֆուտբոլիստներին հայտնել է, որ խզելու է նրանց պայմանագրերը

04/07/2021 - 13:21

«Բարսելոնան» իր երկու ֆուտբոլիստներին` Միրալեմ Պյանիչին և Սամուել Ումտիտիին հայտնել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանք պետք է լքեն ակումբը։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստներին ակումբն այդ մասին ծանուցում է ուղարկել։

Անցնող շաբաթ ակումբը խզեց պայմանագիրը Մաթեուս Ֆերնանդեսի հետ, ով այդ տեղեկությունը ստացել է էլեկտրոնային փոստի միջոցով։ Ումտիտին ու Պյանիչը, հարկերը հանած, տարեկան վաստակում են 8 մլն եվրո աշխատավարձ։

«Բարսելոնայի» այդ քայլը երկու հիմնավորում ունի. առաջին` «կապտանռնագույնները» ստիպված են կրճատել աշխատավարձի բյուջեն, որպեսզի Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայից թույլտվություն ստանան գրանցել Լեո Մեսսիի հետ նոր պայմանագիրը, երկրորդ` միջմրցաշրջանային հատվածն սկսվում է հուլիսի 12-ին, և ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է աշխատել այն ֆուտբոլիստների հետ, որոնց հետ հույսեր է կապում։

Աղբյուրի փոխանցմամբ` ֆրանսիացի պաշտպանը դեմ է իրադարձությունների նման զարգացմանը, քանի որ նա ցանկանում է մնալ ակումբում, դրսևորել իրան միջմրցաշրջանային հատվածում, որպեսզի Կումանը փոխի իր կարծիքը։ Նրա հիմնական տպատակը «Բարսայում» մնալն է` չնայած նրա ծառայություններով հետաքրքրված են «Մարսելն» ու «Լիոնը»։

Ինչ վերաբերում է Պյանիչին, ապա բոսնիացի ֆուտբոլիստը նախքան «Բարսելոնայի»` պայմանագրի խզման առաջարկն ընդունելը մտադիր է ուսումնասիրել տրանսֆերային շուկան։ Խոսակցություններ կան, որ նրան իրենց շարքերում են ցանկանում տեսնել «Ինտերն» ու «Յուվենտուսը»։

Հաղորդվում է, որ կատալոնական ակումբը պայմանագրերի խզման պրակտիկան պատրաստվում է հաճախ կիրառել այն խաղացողների նկատմամբ, ովքեր չեն ցանկանում լքել «Բարսելոնան»։

Նման հաղորդագրություն ստացել է նաև Ուսման Դեմբելեն, ում պայմանագիրը «բլաուգրանասի» հետ ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։ Ֆուտբոլիստը դեռևս չի շտապում երկարաձգել պայմանագիրը և նրան մոտավոր հետևյալ բնությի նամակ են ուղարկել ակումբից.

«Կա՛մ դու երկարաձում ես պայմանագիրը, կա՛մ էլ մնում ես ակումբում, որպեսզի հաջորդ ամռանը հեռանաս, սակայն խաղերին չես մասնակցելու»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023