Բավարիան շարունակում է մրցակիցներին հաղթել 18+ հաշիվներով🎥

Բավարիան շարունակում է մրցակիցներին հաղթել 18+ հաշիվներով🎥

21/08/2022 - 21:38

Գերմանական Բունդեսլիգայի 3-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Բոխումի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում մյունխենյան ակումբն ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 7:0 հաշվով։

Յուլիան Նագելսմանի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն, մեկական անգամ աչքի ընկան Լերոյ Սանեն, Մաթիյս դե Լիխտը, Կինգսլի Կոմանն ու Սերժ Գնաբրին, իսկ «Բոխումի» պաշտպան Քրիստիան Գամբոան գրավեց սեփական դարպասը։

«Բավարիան» հաղթել է Բունդեսլիգայի մեկնարկային բոլոր 3 խաղերում և վաստակած 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Բոխումն« ընդհակառակը, պարտվել է 3 խաղերում էլ և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023