Բավարիայի հերթական ֆիասկոն! Տուխելի թիմը պարտվեց նաև Բոխումին 🎥

Բավարիայի հերթական ֆիասկոն! Տուխելի թիմը պարտվեց նաև Բոխումին 🎥

18/02/2024 - 22:58

Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Բավարիան» «Վոնովիա Ռուրշտադիոն» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բոխումի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց. «ռեկորդ մայսթերը» պարտվեց 2:3 հաշվով։

«Բոխումի» հաղթական գոլերը խփեցին Տակումա Ասանոն, Կևին Շլոտերբեկը և Կևին Շտոգերը։

Թոմաս Տուխելի թիմից աչքի ընկան Ջանալ Մուսիալան և Հարի Քեյնը։

Այս հաղթանակից հետո «Բոխումը» վաստակեց 25 միավոր` բարձրանալով 11-րդ հորիզոնական։

«Բավարիան», 50 միավորով, 2-րդն է։ Մյունխենյան ակումբն առաջնության առաջատար «Բայերից» հետ է մնում արդեն 8 միավորով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023