Աֆրիկյան կրքեր Աբիջանում. Եգիպտոսն ու Գանան համառ պայքարում չպարզեցին հաղթողին 🎥

Աֆրիկյան կրքեր Աբիջանում. Եգիպտոսն ու Գանան համառ պայքարում չպարզեցին հաղթողին 🎥

19/01/2024 - 01:56

Աֆրիկայի ազգերի գավաթի 2-րդ տուրում Եգիպտոսի հավաքականը B խմբի շրջանակում Կոտ դ’Իվուարի մայրաքաղաք Աբիջանում մրցեց Գանայի ընտրանու դեմ։

Հանդիպումն անցավ անչափ լարված և համառ պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։

Գանացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Քուդուսը, իսկ «փարավոնների» գոլերը խփեցին Օմար Մարմոշն ու Մոստաֆա Մոհամեդը։

Նշենք, որ Եգիպտոսի ավագ և առաջատար Մոհամեդ Սալահն առաջին կեսում վնասվածք ստացավ և 45+2-րդ րոպեին դաշտում տեղը զիջեց Մոստաֆա Ֆաթհիին։

Հունվարի 19-ին այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

Կաբո Վերդե – Մոզամբիկ

Խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. Կաբո Վերդե (անցկացրած 1 խաղ) – 3 միավոր
  2. Եգիպտոս – 2
  3. Մոզամբիկ (անցկացրած 1 խաղ) – 1
  4. Գանա – 1

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023