Ատլետիկոն Կոստային փոխարինող է գտել Իտալիայում

Ատլետիկոն Կոստային փոխարինող է գտել Իտալիայում

02/01/2021 - 18:11

Այն բանից հետո, երբ «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան անձնական խնդիրների պատճառով լքեց մադրիդյան ակումբը, «հնդկացիների» ղեկավարությունը հարձակվողին փոխարինող է փնտրում և կարծես թե գտել է նրան Իտալիայում։

Ինչպես հաղորդում է Diario AS պարբերականը, խոսքը «Նապոլիի» կենտրոնական հարձակվող Արկադիուշ Միլիկի մասին է։

Հայտնի է, որ իտալական ակումբի ղեկավարության և Միլիկի հարաբերությունները լարված են այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է նոր պայմանագիր կնքել թիմի հետ։ Որպես պատիժ՝ ֆուտբոլիստին հեռացրել են թիմի հայտացուցակից մինչև մրցաշրջանի ավարտ։ Ընթացիկ մրցաշրջանում լեհ հարձակվողը «Նապոլիի» կազմում չի մասնակցել որևէ խաղի։

Ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Միլիկի գործակալը հանդիպել է «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի հետ։ Վերջինս համաձայնվել է բաց թողնել ֆուտբոլիստին այն ակումբ, որը նրա համար կվճարի 18 մլն եվրո։

Ֆուտբոլիստի պայմանագիրը նեապոլական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023