Անչելոտի. «Ռեալն արժանի էր հաղթանակի»

Անչելոտի. «Ռեալն արժանի էր հաղթանակի»

05/02/2024 - 13:30

Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.

«Կարծում եմ` լավ հանդիպում անցկացրինք։ Լավ էինք վերահսկում հանդիպման ընթացքը, սակայն մեր բախտը չբերեց, որ գոլ բաց թողեղինք վերջին րոպեին։

«Ռեալն» արժանի էր հաղթանակի։ Բազում դեպքեր են եղել, երբ մենք ենք վերջին րոպեներին հաղթանակ կորզել, այդ պատճառով էլ ոչնչում չենք կարող ինքներս մեզ մեղադրել, քանի որ շարունակում ենք գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը։

Մի անհանգստացեք. մենք հիանալի թիմ ունենք, որը շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում, ինչն ապագայի հարցում ինձ լավատեսություն է պարգևում։ Մեր թիմում բոլորը նվիրված են իրենց աշխատանքին։

Երբ թիմում կա հմտություն և նվիրվածություն, ավելի հեշտ է հաջողության հասնել։ Միայն թե մենք դժգոհ ենք, քանի որ արժանի էինք հաղթանակի»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023