Անհավանական գոլեր Վոթֆորդ  – Լեսթեր խաղի վերջնամասում?

Անհավանական գոլեր Վոթֆորդ – Լեսթեր խաղի վերջնամասում?

20/06/2020 - 18:15

Անգլիական Պրեմիեր լիգան քիչ-քիչ թափ է հավքում։ 30-րդ տուրի շրջանակում առաջնության հետնապահների թվում ընթացող «Վոթֆորդն» ընդունել էր ՉԼ ուղեգրի համար պայքարող «Լեսթերին»։

Հանդիպման առաջին խաղակեսում հիմնականում զգացնել տվեց կողմերի վատ ֆունկցիոնալ վիճակը, սակայն դա երկու ակումբներին էլ չխանգարեց, որպեսզի ստեղծեն մի շարք իրական գոլային պահեր։ Հատկապես կարելի է առանձնացնել «Լեսթերի» կազմից Ջեյմի Վարդիի և «Վոթֆորդից» Աբդուլայե Դուկուրեի դրվագները, երբ անգլիացի հարձակվողի հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի դիմային գծից, իսկ ֆրանսիացի կիսապաշտպանի հարվածից հետո հյուրերին փրկեց Կասպեր Շմեյխելը։

Երկրորդ խաղակեսը միանգամից մեկնարկեց «Վոթֆորդի» ստեղծած ռեալ գոլային պահով։ Իսմայիլա Սարը մեն-մենակ էր դուրս մնացել դարպասապահ Կասպեր Շմեյխելի դիմաց, սակայն սենեգալցի հարձակվողը չկարողացավ հաղթող դուրս գալ այդ մենապայքարում։

74-րդ րոպեին հաշիվը բացելու լավ հնարավորություն ուներ «Լեսթերի» կազմում փոխարինման դուրս եկած Մարկ Օլբրայոթնը, սակայն անգլիացի կիսապաշտպանի հարվածից հետո «Վոթֆորդին» փրկեց դարպասաձողը։

90-րդ րոպեին, ի վերջո, «Լեսթերը» բացեց խաղի հաշիվը։ Դեմարայ Գրեյի երկար փոխանցումից հետո ձախ եզրում Բեն Չիլվելը հարվածային դիրք դուրս եկավ և ձախ ոտով անհավանական հարված կատարեց՝ բացելով խաղի հաշիվը։

Թվում էր՝ «Լեսթերը» անչափ կարևոր հաղթանակ կտանի, սակայն Նայջել Պիրսոնի սաներին հաջողվեց մրցավարի կողմից ավելացրած 3-րդ րոպեին պատասխան գնդակը խփել։ Քրիստիան Կաբասելեի իրացրած անկյունային հարվածից հետո Քրեյգ Դոուսոնը շրջադարձ հարվածով դարձավ ոչ պակաս գեղեցիկ գոլի հեղինակ՝ իր ակումբի համար փրկելով անչափ կարևոր միավոր։

«Լեսթերը վաստակեց» 54 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Վոթֆորդը» 28 միավորով բարձրացավ 16-րդ հորիզոնական՝ լքելով վտանգավոր գոտին։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023