Շևչենկո․ «Հաճելի է տեսնել, որ Միլանը վերադարձել է»

Շևչենկո․ «Հաճելի է տեսնել, որ Միլանը վերադարձել է»

14/03/2021 - 16:47

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն մեկնաբանել է «Միլանի»՝ վերջին շրջանի լավ ելույթները․

«Պաոլո Մալդինին, ինչպես նաև «Միլանի» ողջ անձակազմը գերազանց աշխատանք են կատարում։ Մենեջմենթը, ղեկավարները, մարզիչն ու ֆուտբոլիստները․․․․ շատ լավ ծրագիր կա, և բոլորը միասնական են այդ ծրագրի հարցում։

Ես կասկած չունեի, որ ժամանակի ընթացքում արդյունքը կերևա։ «Միլանը» հրաշալի մրցաշրջան է անցկացնում և մեծ ամբիցիաներ ունի։ Ես զարմացած չեմ, թե ինչ է անում «Միլանն» Իտալիայում։ Պիոլին լավ է ղեկավարում թիմի գործողությունները և շատ լավ գաղափարներ է առաջ քաշում։ Ակումբը թվում է համեստ, բայց նպատակասլաց։

Ոչ ոք չի կարող ճշմարիտ գուշակություններ անել ապագայի վերաբերյալ, սակայն պետք է ընդունել, որ «Միլանը» գլուխը բարձր ֆուտբոլ է խաղում։ Հաճելի է տեսնել, որ «Միլանը» վերադարձել է»,- ասել է ուկրաինացի մասնագետը Gazzetta dello Sport պարբերականին տված հարցազրույցում, որն էլ մեջբերում է Calciomercato.com-ը։

Հիշեցնենք, որ նախկինում (1999-2006թթ․ և 2008-2009թթ․ ) Անդրեյ Շևչենկոն խաղացել է «Միլանի» կազմում, որի համազգեստով մասնակցել է 322 հանդիպման՝ դառնալով 175 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023