Անգլիայի գավաթ. Ման. Յունայթեդը վստահ խաղով հաղթեց Ուիգանին 🎥

Անգլիայի գավաթ. Ման. Յունայթեդը վստահ խաղով հաղթեց Ուիգանին 🎥

09/01/2024 - 09:59

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց 3-րդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայացնող «Ուիգանի» դեմ։

Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին տոտալ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Էրիկ Տեն Հագի թիմին հաղթանակ պարգևեցին Դիոգու Դալոյի և Բրունու Ֆերնանդեշի խփած գոլերը։

Հանդիպման հերոս դարձավ «Ուիգանի» դարպասապահ Սեմ Թիքլը, ով կատարեց 12 սեյվ։

Այսպիսով, մանկունյական ակումբը դուրս եկավ Անգլիայի գավաթի 4-րդ փուլ` 1/16 եզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Իսթլի» – «Նյուփորթ» դիմակայության վերախաղարկման հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023