Անգլիական ֆուտբոլի երեք լեգենդներ ընդգրկվեցին ԱՊԼ-ի Փառքի սրահում

Անգլիական ֆուտբոլի երեք լեգենդներ ընդգրկվեցին ԱՊԼ-ի Փառքի սրահում

03/05/2023 - 17:37

Ինչպես տեղեկացնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքն, անգլիական ֆուտբոլի երեք լեգենդներ` Ռիո Ֆերդինանդը, Թոնի Ադամսն ու Պետեր Չեխն ընդգրկվել են առաջնության Փառքի սրահում։

  1. Ռիո Ֆերդինանդը Պրեմիեր լիգայում պաշտպանել է «Վեսթ Հեմի», «Լիդսի», «Մանչեսթեր Յունայթեդի» և ՔՊՌ-ի գույներն` առաջնությունում հանդես գալով 1995-2015 թթ., որի շրջանակում անցկացրել է 503 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Լեգենդար նախկին կենտրոնական պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։
  2. Պետեր Չեխը Պրեմիեր լիգայում հանդես է եկել «Չելսիի» և «Արսենալի» կազմում` առաջնության շրջանակում անցկացրած 443 խաղում սեփական դարպասը 207 անգամ պահելով անառիկ։ Նա Պրեմիեր լիգայի պատմության ամենաշատ «չոր» հանդիպում անցկացրած դարպասապահն է։ Չեխ դարպասապահը «Չելսիի» կազմում 4 անգամ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն։
  3. Թոնի Ադամսը Պրեմիեր լիգայում հանդես է եկել միայն «Արսենալի» կազմում և առաջնության շրջանակում անցկացրել է 255 հանդիպում` դառնալով 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ադամսը «զինագործների» կազմում 2 անգամ դարձել է ԱՊԼ-ի չեմպիոն։

Հավելենք, որ ավելի վաղ Պրեմիեր լիգայի Փառքի սրահում ընդգրկվել են Ալան Շիրերը, Թիերի Անրին, Էրիկ Կանտոնան, Ռոյ Քինը, Ֆրենկ Լեմպարդը, Դենիս Բերգկամպը, Սթիվեն Ջերարդը, Դևիդ Բեքհեմը, Ուեյն Ռունին, Պատրիկ Վիերան, Դիդիե Դրոգբան, Սերխիո Ագուերոն, Վենսան Կոմպանին, Պետեր Շմեյխելը, Պոլ Սքոուլզն ու Յան Րայթը, ինչպես նաև մարզիչներ Սըր Ալեքս Ֆերգյուսոնն ու Արսեն Վենգերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023