Աղբյուր. «ՀՖՖ-ն  բացի Կարպինից, այլ ռուս մասնագետի չի դիտարկել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում»

Աղբյուր. «ՀՖՖ-ն բացի Կարպինից, այլ ռուս մասնագետի չի դիտարկել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում»

18/11/2022 - 02:37

Հայաստանի հավաքականը նոյեմբերի 16-ին ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի ընտրանու դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։

Այդ խաղում Հայաստանի հավաքականի խաղը պահեստայինների նստարանից ղեկավարում էր Ռոման Բերեզովսկին, ով նշանակվել է մեր ընտրանու գլխավոր մարզի ժամանակավոր պաշտոնատար։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հարցը շարունակում է մնալ բաց և լինել արդի։

Մամուլում տարբեր անուններ են շրջանառվում։ Խոսքը հատկապես ռուս մասնագետների մասին է` մասնավորապես Ռուսաստանի հավաքականի և «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարինի և Լեոնիդ Սլուցկիի, ով վերջերս է նույն պաշտոնից հեռացել «Ռուբինից»։

Այդուհանդերձ, Football Time-ը հայտնում է, որ, ՀՖՖ-ն, բացի Կարպինից, որևէ այլ ռուս մասնագետի չի դիտարկել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։

53-ամյա մասնագետն անձամբ է հաստատել, որ բանակցություններ է վարել ՀՖՖ-ի հետ և նշել է, որ նրան առաջարկվել է գլխավորել Հայաստանի հավաքականը։

Աղբյուրի փոխանցմամբ` ՀՖՖ-ն շարունակում է գլխավոր մարզիչ փնտրել և բանակցություններ է վարում մի շարք եվրոպացի մասնագետների հետ։

Հիշեցնենք, որ Խոակին Կապառոսի հեռանալուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը սույն թվականի սեպտեմբերի 29-ից ի վեր թափուր է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023