Հայաստանի հավաքականի հայտացուցակն առաջիկա ընկերական հանդիպումների համար

Հայաստանի հավաքականի հայտացուցակն առաջիկա ընկերական հանդիպումների համար

08/11/2022 - 16:24

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա ընկերական հանդիպումներին։

Հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիսները.

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Հենրի Ավագյան – ԲԿՄԱ

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)

Ավենտիս Ավենտիսյան – «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան – «Արարատ»

Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»

Արման Ղազարյան – «Ուրարտու»

Հակոբ Հակոբյան – «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդգար Բաբայան – «Ռաններս» (Դանիա) 

Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)

Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

Պետրոս Ավետիսյան – «Ակժայիկ» (Ղազախստան)

Արթուր Գալոյան – «Ալանիա» (Ռուսաստան)

Արտակ Դաշյան – «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»

Սերոբ Գալստյան – «Արարատ»

Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ

Նշվում է, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռոման Բերեզովսկին։

Առաջին անգամ Հայաստանի հավաքական են հրավիրվել Արթուր Գալոյանը, Արման Ղազարյանը, Ավենտիս Ավենտիսյանը։ Երկար դադարից հետո կրկին հրավեր է ստացել նաև Պետրոս Ավետիսյանը։

Մեկնաբանելով հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Ռոման Բերեզովսկին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է հետևյալը.

«Որոշել ենք հանգստի հնարավորություն տալ մի շարք փորձառու ֆուտբոլիստների, ևս մի քանիսը չեն հրավիրվել վնասվածքների պատճառով: Այս ընկերական հանդիպումները փորձարկումներ կատարելու և գործի մեջ նոր ֆուտբոլիստներ տեսնելու լավ հնարավորություն է մեզ համար»:

Հավելենք, որ մեր ընտրանին նոյեմբերի 16-ին կմրցի Կոսովոյի, իսկ նոյեմբերի 19-ին` Ալբանիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023