Աղբյուր․ «ՊՍԺ-ն ձեռք կբերի Իկարդիի ամբողջական տրանսֆերը»

Աղբյուր․ «ՊՍԺ-ն ձեռք կբերի Իկարդիի ամբողջական տրանսֆերը»

16/04/2020 - 20:20

Արգենտիացի հարձակվող Մաուրո Իկարդին, հնարավոր է, մնա Փարիզում։

Ըստ վերջին տեղեկությունների՝ Իկարդին պատրաստվում է վերադառնալ Իտալիա․ նրա տրանսֆերային ամբողջական իրավունքները պատկանում են «Ինտերին», իսկ ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ջիանլուկա դի Մարցիոն, փարիզյան ակումբը պատրաստ է ձեռք բերել խաղացողի ամբողջկան տրանսֆերը։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը և ֆուտբոլային շուկայում խաղացողների գների անկումը հաշվի առնելով՝ փարիզյան ակումբը պատրաստ է պահպանել Իկարդիին իր շարքերում։ «Ինտերն» իր հերթին պատրաստ է նվազեցնել խաղացողի գինը, ինչն էլ ցանկանում է ՊՍԺ-ի ղեկավարությունը։

Նշենք, որ 27-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնկացել է 31 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023