Ալաշկերտն երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Կոնֆերենցիաների լիգայում

Ալաշկերտն երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Կոնֆերենցիաների լիգայում

21/10/2021 - 22:34

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ալաշկերտ ը» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց ԼԱՍԿ-ի դեմ։

Ցավոք, «Ալաշկերտը» ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին` պարտվելով 0:3 հաշվով։

Ավստրիական թիմի գոլերը խփեցին Հոն Հյոն Հոկը, Թոմաս Գոյգիներն ու Պետեր Միհորլը։

Այսպիսով, «Ալաշկերտը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

ՀԻԿ 0:5 «Մաքքաբի Թեկ Ավիվ»

3-րդ տուրից հետո A խումբն ունի հետևյալ տեսքը.

  1. «Մաքքաբի Թել Ավիվ» – 7 միավոր
  2. ԼԱՍԿ – 7 միավոր
  3. ՀԻԿ – 3 միավոր
  4. «Ալաշկերտ» – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023