Ալաշկերտը 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում🎥

Ալաշկերտը 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում🎥

04/11/2021 - 23:35

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ալաշկերտը» A խմբի շրջանակում Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքում մրցեց տեղի ԼԱՍԿ-ի դեմ։

Ցավոք, մեր ակումբը ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին և պարտվեց 0:2 հաշվով` մրցաշարի շրջանակում կրելով 4-րդ անընդմեջ պարտությունը։

ԼԱՍԿ-ի կազմից դուբլի հեղինակ դարձավ ճապոնացի հարձակվող Կեյտո Նակամուրան։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Մաքքաբի Թել Ավիվ» 3:0 ՀԻԿ

4-րդ տուրից հետո A խմբում ունի հետևյալ տեսքը.

  1. «Մաքքաբի Թել Ավիվ» – 10 միավոր
  2. ԼԱՍԿ – 10 միավոր
  3. ՀԻԿ – 3 միավոր
  4. «Ալաշկերտ» – 0 միավոր

Այսպիսով, «Մաքքաբին» ու ԼԱՍԿ-ն երկու տուր առաջ անհասանելի դարձան մյուս մրցակիցների նկատմամբ` նվաճելով Կոնֆերենցիաների փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023