Ազար․ «Եթե վնասվածքներս շարունակվեն, մինչև 35 տարեկան էլ չեմ կարող ֆուտբոլ խաղալ»

Ազար․ «Եթե վնասվածքներս շարունակվեն, մինչև 35 տարեկան էլ չեմ կարող ֆուտբոլ խաղալ»

08/01/2021 - 12:05

Բելգիական RTBF ռադիոհեռուստաընկերության եթերում «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն ազարը պատասխանել է այն հարցին, թե երբ է պատրաստվում ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։

«Տեսնենք՝ մարմինս ինձ հանգիստ կթողնի, թե՝ ոչ։ Եթե վնասվածքներս շարունակվեն, մինչև 35 տարեկան էլ չեմ կարող ֆուտբոլ խաղալ։ Ես միշտ կմնամ ֆուտբոլում, գուցե ոչ պրոֆեսիոնալ մակարդակում»,- պատասխանել է Ազարը։

Տեղեկացնենք, որ երեկ՝ հունվարի 7-ին, լրացավ բելգիացի հարձակվողի 30-ամյակը։ Ըստ կողմերի կնքած պայմանագրի՝ նա դեռ երեքուկես տարի պետք է հանդես գա «արքայական» ակումբի գույների ներքո։

Հատկանշական է, որ Ազարը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ այդ ժամանակ մադրիդյան ակումբը խաղացողի դիմաց «Չելսիին» վճարել է 115-140 մլն եվրո, սակայն մինչ այժմ «Ռեալի» կազմում անցկացրել է ընդամենը 30 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ազարը «արքայական» ակումբ տեղափոխվելուց ի վեր արդեն ստացել 9 վնասվածք (կորոնավիրուսը ներառյալ)՝ բաց թողնելով 283 օր կամ 43 հանդիպում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023