ԱԱ-2022. Դանիայի հավաքականի հայտացուցակը

ԱԱ-2022. Դանիայի հավաքականի հայտացուցակը

08/11/2022 - 15:12

Դանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ընդգրկված են լինելու ԱԱ-2022-ի հայտացուցակում։

Նշենք, որ դանիացիների գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանը հայտավորել է դեռևս 21 ֆուտբոլիստի։

Եվս 5 ֆուտբոլիստի անուն կհրապարակվի մեկ շաբաթ անց, երբ եվրոպական առաջնություններն արդեն ավարտված կլինեն։

Հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ – Կասպեր Շմեյխել («Նիցցա», Ֆրանսիա), Օլիվեր Քրիստենսեն («Հերտա», Գերմանիա)

Պաշտպաններ – Սիմոն Կյայեր («Միլան», Իտալիա), Յոաքիմ Մելյե («Ատալանտա», Իտալիա), Դանիել Վաս («Բրոնդբյու»), Յենս Լարսեն («Տրաբզոնսպոր», Թուրքիա), Անդրեաս Քրիստենսեն («Բարսելոնա», Իսպանիա), Յոաքիմ Անդերսեն («Քրիսթալ Փելաս», Անգլիա), Վիկտոր Նելսոն («Գալաթասարայ», Թուրքիա), Ռասմուս Քրիստենսեն («Լիդս», Անգլիա)

Կիսապաշտպաններ – Մաթիաս Ենսեն («Բորնմութ», Անգլիա), Պիեր-Էմիլ Հոյբերգ («Տոտենհեմ», Անգլիա), Թոմաս Դիլեյնի («Սևիլիա», Իսպանիա), Քրիստիան Էրիկսեն («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա)

Հարձակվողներ – Կասպեր Դոլբերգ («Սևիլիա», Իսպանիա), Անդրեաս Օլսեն («Բրյուգե», Բելգիա), Անդրեաս Կորնելիուս («Կոպենհագեն»), Յոնաս Վինդ («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Միկել Դամսգոր («Բրենթֆորդ», Անգլիա), Մարտին Բրեյթվեյթ («Էսպանյոլ», Իսպանիա), Եսպեր Լինդստրյոմ («Այնտրախտ», Գերմանիա)

Հավելենք, որ Դանիան աշխարհի առաջնության շրջանակում ընդգրկված է D խմբում և կմրցի Ֆրանսիայի, Ավստրալիայի ու Թունիսի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023