Օդրիոսոլա. Բենզեման աշխարհի լավագույն 9 համարն է

Օդրիոսոլա. Բենզեման աշխարհի լավագույն 9 համարն է

01/04/2019 - 11:54

«Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան կիսվել է «Ուեսկայի» դեմ տարած հաղթանակի մասին իր տպավորություններով:

«Մենք հպարտ ենք հաղթանակով: Այստեղ բոլոր թիմերն էլ խաղալ գիտեն, «Ուեսկան» շատ ծանր մրցակից է:

Երբեմն ֆուտբոլը պատասխաններ չի տալիս: Ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան՝ ոչ: Առաջին խաղակեսում մենք ավելի լավ էինք խաղում:

Բոլոր ֆուտբոլիստներն էլ ունեն անհրաժեշտ որակները, բայց երբեմն ամեն ինչ ծրագրածին համապատասխան չի գնում: «Ուեսկան» հիանալի խաղ անցկացրեց:

Բենզեման աշխարհի լավագույն 9 համարն է և դաշտում ապացուցում է դա: Մենք շատ հպարտ ենք, որ նա մեր թիմում է»,- Օդրիոսոլայի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022