Քեյնի սուպեր բենեֆիսը! «Բավարիան»` Գերմանիայի 21-ակի գավաթակիր 🎥
«Բավարիան» պատմության մեջ 21-րդ անգամ դարձավ Գերմանիայի գավաթակիր։
Մրցաշարի եզրափակիչում «ռեկորդ մայսթերը» 3:0 հաշվով հաղթեց գործող գավաթակիր «Շտուտգարտին»։
Մյունխենյան գրանդից փայլուն հանդիպում անցկացրեց Հարի Քեյնը, որը խփեց իր թիմի բոլոր գոլերը` գրանցելով հեթ-տրիկ։
Անգլիացի հարձակվողը մրցաշրջանն ավարտեց 61 գոլով։ Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման։
«Բավարիան» նախորդ անգամ Գերմանիայի գավաթը նվաճել էր 6 տարի առաջ` 2020 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml