Սալահը լուրջ կոնֆլիկտ ունի Կլոպի հետ. եգիպտացին հնարավոր է հեռանա

Սալահը լուրջ կոնֆլիկտ ունի Կլոպի հետ. եգիպտացին հնարավոր է հեռանա

17/04/2019 - 21:21

Բրիտանական մարզական մամուլի գլխագրերում «Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ» հանդիպումից զատ բուռն քննարկվում է նաև «Լիվերպուլը», մասնավորապես թիմի առաջատարներից Մոհամեդ Սալահը:

Daily Star-ը հայտնում է, որ եգիպտացին լուրջ կոնֆլիկտ ունի թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ:

Սալահի՝ ղեկավարության հետ երկարատև բանավեճից հետո ֆուտբոլիստին համոզել են, որպեսզի կտրուկ որոշումներ չկայացնի: Սակայն նշվում է հետևյալը. ղեկավարությունը նրան տեղեկացրել է, որ եթե Սալահը չփոխի մոտեցումները, ակումբը մրցաշրջանի ավարտից հետո չի խոչընդոտի նրա հեռանալը:

Կոնֆլիկտի բուն մանրամասները դեռևս հայտնի չեն:

Սալահը 2017 թվականին 42 միլիոն եվրոյի դիմաց է «Ռոմայից» տեղափոխվել մերսիսայդյան թիմ: Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում «Լիվերպուլի» առանցքային խաղացողներից մեկը 45 հանդիպման է մասնակցել՝ խփելով 22 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022