Ռուսական ֆուտբոլի գլխավոր տաղանդը ռեկորդային գնով տեղափոխվեց Թուրքիա 📸
Ռուսական ֆուտբոլի գլխավոր տաղանդը ռեկորդային գնով տեղափոխվեց Թուրքիա 📸
20/08/2026 - 14:42

«Գալաթասարայը» ձեռք է բերել Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովին, հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ը։

Transfermarkt-ի տվյալներով` Ստամբուլը ներկայացնող ակումբը ռուս ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 25 միլիոն եվրո։

«Լոկոմոտիվն» իրականացրել է ակումբի պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկարժեք վաճառքը։

Նախորդ ռեկորդակիրն Ումար Նիասեն էր, որը 2016թ. փետրվարին մոսկովյան ակումբից «Էվերթոն» էր տեղափոխվել 17,9 միլիոն եվրոյով։

Բատրակովը «Լոկոմոտիվի» մարզադպրոցի սան է, որի գլխավոր թիմում 84 խաղում գրանցել է 34 գոլ ու 23 ասիստ։

21-ամյա կիսապաշտպանը համարվում է ռուսական ֆուտբոլի գլխավոր տաղանդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026