Ռոնալդուն փայլեց. Պորտուգալիան ջախջախեց Շվեյցարիային🎥

Ռոնալդուն փայլեց. Պորտուգալիան ջախջախեց Շվեյցարիային🎥

06/06/2022 - 00:53

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 2-րդ խմբի 2-րդ տուրի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Շվեյցարիայի ընտրանու դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում Ֆերնանդու Սանթուշի թիմն ուներ տոտալ առավելություն ու մրցակցին ջախջախեց 4:0 հաշվով։

Պորտուգալացիների կազմից փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ դուբլի հեղինակ, իսկ Վիլիամ Կարվալիուն ու Ժոաու Կանսելուն աչքի ընկան մեկական անգամ։

Նշենք, որ այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

Չեխիա 2:2 Իսպանիա

2-րդ տուրից հետո A դիվիզիոնի 2-րդ խումբն ունի հետևյալ տեսքը.

  1. Պորտուգալիա – 4 միավոր
  2. Չեխիա – 4 միավոր
  3. Իսպանիա – 2 միավոր
  4. Շվեյցարիա – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022