Պաշտոնական. «Ռեալը» 125 միլիոնով տրանսֆեր իրականացրեց 📸
Մադրիդի «Ռեալը» գնել է «Լայպցիգի» վինգեր Յան Դիոմանդեի տրանսֆերը, հայտնում է «Լոս Բլանկոսի» պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կսպառվի 2033թ. հուլիսի 1-ին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվայլներով` «Արքայական ակումբը» 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 125 միլիոն եվրո։ «Լայպցիգը» հետագայում նաև 15 միլիոն եվրո բոնուս կստանա։
Դիոմանդեն գերմանական ակումբում հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 36 խաղում խփել է 13 գոլ, կատարել 10 ասիստ։
Երիտասարդ ֆուտբոլիստը Գերմանիայի Բունդեսլիգայի 2025/26 մրցաշրջանի ամենաշատ հաջողված դրիբլինգ կատարած ֆուտբոլիստն էր։ Դիոմանդեն մրցակիցներին շրջանցել էր 118 անգամ։ Մոտակա հետապնդող Անտոնիո Նուսան («Լայպցիգ») կատարել էր 68 հաջողված դրիբլինգ։
Դիոմանդեի ցուցանիշը նախորդ մրցաշրջանում թոփ-5 լիգաներում երկրորդ լավագույնն է եղել` զիջելով միայն «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալին (133 հաջողված դրբլինգ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm