Պաշտոնական. «Միլանն» աշխատանքից ազատել է Ալեգրիին ու մի շարք այլ պաշտոնյաների
Մասիմիլիանո Ալեգրին ազտավել է «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ռոսոներին» 58-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 42 խաղում տարել է 22 հաղթանակ, գրանցել 10-ական ոչ-ոքի ու պարտություն։ Ակումբը նրա հետ չկարողացավ որակավորվել Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլին` Իտալիայի Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Կալյարիից» կրած սենսացիոն պարտության (1:2) պատճառով 3-րդ նահանջելով 6-րդ տեղ։
«Միլանն» աշխատանքից ազատել է նաև գլխավոր տնօրեն Ջորջիո Ֆուրլանիին, մարզական տնօրեն Իգլի Տարեին ու գործադիր տնօրեն Ժոֆրեյ Մոնկադային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ա-սերիա, Ժոֆրեյ Մոնկադա, Իգլի Տարե, Մասիմիլիանո-Ալեգրի, Միլան, Ջիորջիո Ֆուրլանի